Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
29.06.2018 | 02:58

...թե նոր իշխանությունները մտմտում են` ինչպես վարվել ԲՀԿ-ի և նրա՝ թիկնապահներով շրջող «կազմի» հետ, որովհետև նորերն անգամ թիմակիցների կողմից մեղադրվում են հատվածական, ընտրովի արդարություն, իրավա-կանոնություն հանդես բերելու մեջ. «Շատ դժվար է հասկանալ, որ նախագահի վերահսկողական ծառայութան նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի նկատմամբ վերաբերմունքը զուտ անձնական վրեժի արդյունք չէր, եթե այդ մոտեցումը շարունակություն չունի, էլ չենք խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բացի ՀՀԿ-ականներից և հանրապետականամերձ անձանցից, ոչ ոք չի հայտնվել համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, ովքեր էլ հայտնվել են, անպայմանորեն հեռավոր ձևով փոխկապակցված են ՀՀԿ-ի հետ։ Իսկ նրանք ասում էին՝ վենդետա չի լինելու, վրեժ չի լինելու»։

Դիտվել է՝ 22984

Մեկնաբանություններ